Meetup with scientists Artur Apresyan and Paytsar Muradyan

1 ժամ գիտնականի հետ

Այս ամառ սփյուռքից ժամանած հայ գիտնականների հետ սեմինարների շարք է մեկնարկում։

Առաջին հանդիպումը կլինի Արթուր Ապրեսյանի և Պայծառ Մուրադյանի հետ:

Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 14-ին, 17:30 PMI Science գիտահետազոտական կենտրոնում (հասցե՝ Տերյան 105, Պոլիտեխնիկական համալսարանի N 13 մասնաշենք)։
Խոսնակների մասին՝

✅ Արթուր Ապրեսյանը տարրական մասնիկների ֆիզիկոս է, ավարտել է Պուրդուի համալսարանը 2009 թվականին ստանալով դոկտորի կոչում։ Այնուհետև ստացել է Ռիչարդ Թոլմանի անվան հետդոկտորական կրթաթոշակ` աշխատելով Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտում (Caltech)։ Այժմ հանդիսանում է ԱՄՆ-ի Ֆերմի լաբի առաջատար գիտաշխատող (https://cms.fnal.gov/artur-apresyan/) և CERN-CMS գիտական խմբի անդամ է, միաժամանակ ղեկավարելով CMS-ի և US-CMS-ի գերճշգրիտ ժամանակային դետեկտորների մշակման ծրագիրը։ Տարիների ընթացքում զբաղվել է Հիգգսի բոզոնի և Սուպերսիմետրիկ մասնիկների որոնմամբ CDF և CMS էքսպերիմենտներում, և այս պահին Նրա ուսումնասիրությունները նվիրված են երկար ապրող նոր մասնիկների որոնմանը CMS-ի տվյալներում։

Հանդիպման ելույթի թեման՝ Precision timing detectors for collider experiments, and searches for new physics at the CMS experiment / Կոլայդեր փորձերում գերճիշտ ժամանակային դետեկտորները և նոր ֆիզիկայի որոնումը CMS էքսպերեմենտում։

✅ Պայծառ Մուրադյանը մթնոլորտային ֆիզիկոս է, ավարտել է Պուրդուի համալսարանը 2012 թվականին, որից հետո ստացել է հետդոկտորական կրթաթոշակ աշխատելու Արգոնի ազգային լաբորատորիայում (https://www.anl.gov/profile/paytsar-muradyan), որտեղ ուսումնասիրում էր բարդ տեղանքերում քամու ճշգրիտ կանխատեսումներում հնարավոր բացերը․ Այժմ նրա հետաքրքությունների տիրույթը ներգրավում է նաև մոլորակի սահմանային շերտի ուսումնասիրությունը հեռավար դիտարկումների միջոցով։ Պայծառը ունի հմուտ գիտելիքներ և հրաշալի փորձառություն աշխատելու հեռավար դիտարկումների համար նախատեսված սարքավորումների հետ, ինչպես նաև ստեղծելու և ղեկավարելու դիտարկումային դաշտային աշխատանքները։

Հանդիպման ելույթի թեման՝ Research topics in atmospheric remote sensing, wind energy and climate studies in general/ Հետազոտությունները մթնոլորտային հեռավար դիտարկումներում․քամու էներգիան և կլիմայի ուսումնասիրությունը։

Մասնակցության համար խնդրում ենք նախօրոք գրանցվել՝ https://forms.gle/AMLUZYFMXKQndwZz7
Սեմինարների շարքը կազմակերպվում է EIF-ի, PMI Science -ի, Գիտուժ նախաձեռնության, Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտների միավորման և Երևանի երիտասարդ մտքերի միջնորդությամբ։

Միջոցառման մասին ամփոփ տեղեկություններ

🔗 Միջոցառման տեսակը՝ հանդիպում-քննարկում
📆 Երբ՝ հուլիսի 14, 2021թ․ 17։30
🔌 Կազմակերպիչ՝ Գիտուժ
✅ Վայրը՝ Երևան, Տերյան փողոց 105
🗒 Մասնակցությունը՝ անվճար
🔑 Միջոցառման էջը Ֆեյսբուքում >
🌐 Գրանցման էջ >

Միջոցառման վայրը քարտեզի վրա

Leave a Reply

Your email address will not be published.