«Նորարարությունները տուրիզմի ոլորտում․ AR & VR» սեմինար-քննարկում Արման Աթոյանի հետ

Նորարարությունները տուրիզմի ոլորտում․ AR & VR

Հունիսի 4-ին, ժամը 14:00-ին Գյումրիի տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա «Նորարարությունները տուրիզմի ոլորտում․ AR & VR» սեմինար-քննարկում Արման Աթոյանի հետ:

✅ Սեմինարի նպատակն է ներկայացնել ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում իրականացվող AR & VR նախագծերն ուղղված տուրիզմի զարգացմանը և տուրիստների նոր փորձառություններին։

ՏՏ ոլորտում նրա ճանապարհորդությունը սկսվել է 2005 թվականից՝ դեռ 20 տարեկան հասակում:
2008-ին նա հիմնադրել է իր առաջին տեխնոլոգիական ընկերությունը՝ X-TECH-ը, որը զբաղվում է նորարարություններով և առաջատար տեխնոլոգիական լուծումներով ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:

🔸 Այս 12 տարիների ընթացքում X-TECH-ն ունեցել է բազմաթիվ Startup ձեռնարկություններ, ինչպիսիք են CityBugs-ը և ARLOOPA-ն:

2014 թվականից սկսած ARLOOPA-ն շուկա դուրս բերեց AR (Լրացված իրականություն) և VR (Վիրտուալ իրականություն) ապրանքատեսակներ և կարճ ժամանակում դարձավ առաջատարը Հայաստանում և տարածաշրջանում՝ AR և VR տիրույթում: Այժմ նա AR տիրույթում մի քանի Startup-ների համահիմնադիր է՝ ARLOOPA, AR-Watches և AR-Trails։

🔹 Արման Աթոյանը և իր նախագծերը ստացել են տարբեր մրցանակներ և ճանաչում տեղական ու միջազգային կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են NASA-ն, Microsoft-ը, GITI-ը և այլն:
Արմանը նաև iSOC Հայաստանի և ԱՏՁՄ վարչության անդամ է, ունի մաթեմատիկայի մագիստրոսի կոչում Երևանի պետական համալսարանից:

👉 Մասնակցության համար խնդրում ենք նախապես լրացնել հայտադիմումը՝ https://forms.gle/3FsHpKtQ9eAAkN8o6:

🇪🇺 ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից:

Միջոցառման մասին ամփոփ տեղեկություններ

🔗 Միջոցառման տեսակը՝ սեմինար
📆 Երբ՝ հունիսի 04, 2021թ․ 14։00
🔌 Կազմակերպիչ՝ Gyumri Technology Center
✅ Վայրը՝ GTC (Gyumri Technology Center)
🗒 Մասնակցությունը՝ անվճար
🔑 Միջոցառման էջը Ֆեյսբուքում >
🌐 Գրանցման էջ >
🌐 Պաշտոնական կայք՝ gtc.am

Միջոցառման վայրը քարտեզում

Leave a Reply

Your email address will not be published.