Reinvent by Renderforest 2021

Reinvent by Renderforest 2021

Reinvent by Renderforest-ը կրկին եկել է միավորելու ձեռնարկատիրության, տեղեկատվական տեխնոլոգիաների, թվային մարքեթինգի և դիզայնի ոլորտների 40 առաջատար փորձագետների, ինչպես նաև 800-ից ավել մասնակիցների՝ մեկօրյա՝ նմանատիպը չունեցող միջոցառմանը։
Reinvent-ը հնարավորություն կընձեռի համախմբելու ոլորտով հետաքրքրված բոլոր այն մարդկանց, ովքեր բարձր են գնահատում նորարարական տեխնոլոգիաների զարգացումը և օգտագործում կյանքի թվային փոխակերպման առավելությունները։

Բաց մի՛ թող հնարավորությունը՝ լսելու և վայելելու մի շարք բարձրակարգ թեմատիկ ելույթներ և ոգևորիչ հետազոտություններ, մասնակցելու՝ ինտերակտիվ հարցուպատասխաններին ու դինամիկ պանելային քննարկումներին և իհարկե հաստատելու բազմաթիվ արժեքավոր կապեր՝ ոլորտում զարգանալու և նոր գիտելիքներով զինվելու համար։

Կոնֆերանսի կազմակերպչական գործընկերն է՝ Skill – Event Marketing Company-ն:

Միջոցառման մասին ամփոփ տեղեկություններ

🔗 Միջոցառման տեսակը՝ կոնֆերանս
📆 Երբ՝ հունիսի 05, 2021թ․ 10։00 – 21։00
🔌 Կազմակերպիչ՝ Renderforest
✅ Վայրը՝ Renderforest | Պարույր Սևակ 11/1
🗒 Մասնակցությունը՝ անվճար/հրավերով
🔑 Միջոցառման էջը Ֆեյսբուքում >
🌐 Պաշտոնական կայք՝ reinvent.am
☎ Տեղեկություններ հեռախոսով —
📧 Տեղեկություններ էլփոստով՝ ashot⦿renderforest.com

Միջոցառման վայրը քարտեզում