Tech Week Artsakh 2021 conference

Tech Week Artsakh 2021

Tech Week-ը եռօրյա միջոցառում է, որը կմիավորի հայկական ՏՏ համայնքին մեկ վայրում:
Հայկական տեխնոլոգիական ու բիզնես համայնքի ներկայացուցիչները հուլիսի 3-5֊ը կհանդիպեն Ստեփանակերտ քաղաքում` մեկտեղելու իրենց փորձը, քննարկելու տեխնոլոգիաների զարգացումները և ընձեռնած հնարավորությունները։

Միջոցառման գլխավոր նպատակն է համայնքային համաչափ շարունակական զարգացումը, փորձի փոխանցումը, նոր թիմերի ստեղծումը և երիտասարդների զինումը գիտելիքով ու հմտություններով։
Այն կստեղծի նոր հնարավորություններ, ինչպես նաև թույլ կտա բացահայտել մեր ողջ ներուժը և կնպաստի Արցախի հզորացմանը։

Tech Week Artsakh միջոցառման հիմնական ուղղություններն են․՝

  • տեխնոլոգիաները
  • բիզնեսը
  • մարքեթինգը
  • դիզայնը

Մասնակցությունն անվճար է. անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով՝
👉 http://bit.ly/TechweekArtsakh2021

Միջոցառման մասին ամփոփ տեղեկություններ

🔗 Միջոցառման տեսակը՝ կոնֆերանս
📆 Երբ՝ հուլիսի 03-05, 2021թ․
🔌 Կազմակերպիչ՝ Instigate Mobile, The Crowdfunding Formula, GG
✅ Վայրը՝ Ք․Ստեփանակերտ, Թումանյան փող., 59 շենք – Արցախի մշակույթի և երիտասարդության պալատ
🗒 Մասնակցությունը՝ անվճար
🔑 Միջոցառման էջը Ֆեյսբուքում >
🌐 Մասնակիցների գրանցման էջ >
🌐 Պաշտոնական կայք՝ techweek.am

Միջոցառման վայրը քարտեզում