BeeGraphy Node Editor ծրագրով 3D մոդելավորում, պարամետրիկ մոդելավորման գործիքներով աշխատելու սկզբունքները — խորացված պրակտիկ դասընթաց Երևանում 2022թ․ մարտի 15-ից
BeeGraphy ընկերությունը կազմակերպում է BeeGraphy Editor ծրագրակազմով 3D պարամետրիկ մոդելավորման խորացված պրակտիկ դասընթաց։ Դասընթացի նպատակն է պատրաստել պրոֆեսիոնալ 3D մոդելավորողներ, որոնք BeeGraphy Editor օնլայն ծրագրակազմի միջոցով կկարողանան մշակել 3D պարամետրիկ մոդելներ՝ ինչպես իրենց մասնագիտական աշխատանքում կիրառելու, այնպես էլ պատրաստի մոդելները BeeGraphy Shop մոդելների խանութում վաճառելու նպատակով։
Դասընթացի համառոտ բնութագիր
- BeeGraphy Editor մոդելավորման գործիքի մասնագիտական կուրս
- Ուղղվածություն՝ եռաչափ մոդելավորում BeeGraphy Editor օնլայն ծրագրակազմով, պարամետրիզացիայի հիմունքներ, պարամետրիկ մոդելների կառուցում NURBS մաթեմատիկական մոդելավորման կիրառությամբ
- Դասընթացը բաղկացած է 2 փուլից՝ «Հիմնական» և «Պրրակտիկ»։ Առաջին փուլում դասերը տեղի կունենան շաբաթը 3 անգամ՝ 1 ժամ տևողությամբ։ Երկրորդ՝ «Պրակտիկ» փուլի դասերի տևողությունը կլինի 1,5 ժամ։
- Դասախոսներ՝ BeeGraphy ընկերության անձնակազմից մաթեմատիկոսներ և մոդելավորողներ
- Դասընթացի սկիզբը՝ 15 մարտ 2022թ
- Խմբակային դասերին մասնակցող ուսանողների թիվը կլինի 10-16
Դասընթացի մասնակիցներին կտրամադրվեն BeeGraphy հարթակի բոլոր հնարավորությունների տեխնիկական բնութագրերն ու ուղեկցող նյութերը։
- Բոլոր մասնակիցները դասընթացի ավարտին կստանան մասնակցության հավաստագրեր։
- Բարձր թեստային արդյունքներ գրանցած մասնակիցները կստանան որակավորման սերտիֆիկատներ։
- Բոլոր մասնակիցները դասընթացին հաջորդող մակ տարվա ընթացքում կկարողանան անվճար օգտվել BeeGraphy Editor օնլայն ծրագրակազմի գործիքներից։
- Ավարտական թեստավորման արդյունքում BeeGraphy ընկերությունը բարձր թեստային արդյունքներ գրանցած մասնակիցներին կառաջարկի աշխատանքային պայմանագիր թիմին միանալու համար։
Դասընթացներին մասնակցության հայտը կարող եք լրացնել հետևյալ էջում։
BeeGraphy ընկերության մասին
BeeGraphy ընկերությունը ստեղծվել է 2021թ․-ին։
BeeGraphy-ն ստեղծել է պարամետրիկ 3D մոդելավորման օնլայն խմբագրիչը և BeeGraphy Shop 2D/3D մոդելների խանութը, որոնց անալոգները աշխարհում գոյություն չունեն։ Պարամետրիկ մոդելավորումը մեծ պահանջարկ ունի ճարտարապետության, կենցաղային արդյունաբերության, կահույքագործության, ոսկերչության, բժշկության, ավտոմոբիլաշինության և արդյունաբերական այլ ոլորտներում։
BeeGraphy-ի թարմացումներին կարող եք հետևել ընկերության պաշտոնական բլոգում և սոցիալական էջերում։