Հրապարակել աշխատանքի հայտարարություն
BizNet.am հարթակի բիզնես բլոգում ներդրված է «Աշխատանքի հայտարարություն» բաժինը, որտեղ հրապարակվում են հայաստանյան կազմակերպություններում առկա թափուր աշխատատեղեր, աշխատանքի և աշխատակիցների որոնման հայտարարություններ, համագործակցության հրավերներ, վերապատրաստում, մասնագիտական աճ առաջարկող և կարիերայի հետ կապված այլ հրապարակումներ։
Ինչ տեսակի հայտարարություն կարող եք հրապարակել մեր բլոգում
- Ցանկացած տեսակի աշխատանքի առաջարկ/հրավեր
- Պայմանագրային և ժամանակավոր աշխատանք
- Պրակտիկա, աշխատանք և ուսուցում կոմբինացված առաջարկներ
- Համագործակցության հրավեր և առաջարկ
- Վերապատրաստում
- Դասընթացներ՝ աշխատանքի տեղավորման հնարավորությամբ
- Դասընթացներ, սեմինարներ, թրենինգներ [հրապարակվում են «Դասընթացներ և կոնֆերանսներ» բաժնում]
- Կոնֆերանսներ, սամիթներ, քննարկումներ և միթափներ [հրապարակվում են «Դասընթացներ և կոնֆերանսներ» բաժնում]
Աշխատանքի հայտարարության ընդունելի օրինակը կարող եք տեսնել այստեղ »
Նշված բոլոր հայտարարությունները հրապարակվում են ամբողջովին անվճար։
Աշխատանքի հայտարարությունը կարող եք ձևակերպել հայերեն կամ անգլերեն լեզվով (ցանկալի է հայերեն)։ Հայտարարությունը կարող է ենթարկվել որոշակի տեխնիկական և շարահյուսական փոփոխությունների՝ բլոգի բովանդակության ընդհանուր ոճին համապատասխանեցվելու համար։ Հայտարարության մեջ բովանդակային և թեմատիկ փոփոխություններ չեն կատարվում։
Ուղարկել աշխատանքի հայտարարություն
Աշխատանքի հայտարարությունները հարկավոր է ուղարկել [email protected] հասցեին՝ վերնագրում պարտադիր նշելով «Job offer»։ Աշխատանքի հայտարարության ընդունելի օրինակը կարող եք տեսնել այս էջում։
Ինչ ձևաչափով է հարկավոր ներկայացնել աշխատանքի հայտարարությունը
- Աշխատանքի / թափուր աշխատատեղի անվանումը
- Աշխատակցի ընդունման համար անհրաժեշտ պայմաններ (պահանջներ)՝ կետերով
- Աշխատանքի բնութագիրը, պարտականություններ՝ կետերով
- Ռեզյումեներ ուղարկելու համար կոնտակտային էլ․ հասցե կամ այլ տարբերակ
- Կազմակերպության մասին հակիրճ տեղեկություններ
- Կազմակերպության կոնտակտային տվյալներ, կայքի և սոց․ էջերի հասցեներ (առկայության դեպքում)
- Ցանկալի է նաև ուղարկել գրաֆիկական պատկեր, որը կարող է լինել նաև հայտարարության պոստեր կամ իլյուստրացիա, կամ պարզապես լուսանկար։ Գողացված պատկերները չեն հրապարակվի։
Ծանոթագրություն *
Մեր բլոգի կողմից կարող են չընդունվել որոշակի ուղղվածությամբ հայտարարություններ, օրինակ՝ կապված ցանցային մարքետինգի, այնպիսի թեմաներ, որոնք կարող են պարունակել կասկածելի տեղեկություններ։