1000 կմ/ժ. չինական նոր գնացքների արագությունը

24/07/2020
398
Views

Չինացիները յուրահատուկ ազգ են, ովքեր միշտ առաջընթացի մեջ են: Ընդ որում, այդ առաջընթացը բոլոր ուղղություններով է և միաժամանակ. տեխնիկա, գիտություն, բժշկություն, ինժեներիա: Հիմա էլ նրանք ամբողջ աշխարհին հայտարարում են, որ աշխատանքներ են տարվում գերարագ գնացքի և նրա համար նախատեսված մակերեսի ստեղծման ուղղությամբ:

Որտեղից այսպիսի հզորություն

Շուտով չինական գնացքները արագությամբ կսկսեն մրցակցել ինքնաթիռների հետ: Համաձայնեք, որ 600-1000 կմ/ժ արագությամբ ընթացող գնացքը կատակ-բան չէ: Ընդ որում, հիշեցնենք, որ ներկայումս գնացքների ամենամեծ արագությունը 350 կմ/ժ-ն է: Ի դեպ, դրանք ևս չինական ինժեներիայի ստեղծածն են: Այդ գնացքները արդեն մի քանի տարի շարունակ հաջողությամբ երթևեկում են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության խոշոր մեգապոլիսներով:

Նոր սերնդի գնացքները արագություն կզարգացնեն մագնիսական լեվիտացիայի ուժի հաշվինՍակայն արագ տեմպերով զարգացող Չինաստանին նրանց հզորությունն էլ արդեն չի բավարարում: Չեն փրկում ոչ միառելս ճանապարհները, ոչ էքսպրեսս-գնացքները: Այդ պատճառով նրանք ստիպված են ստեղծել այնպիսի մի բան, որով հնարավոր կլինի բեռնաթափել այս երկրի տրանսպորտային համակարգը:

Նոր սերնդի գնացքները արագություն կզարգացնեն մագնիսական լեվիտացիայի ուժի հաշվին: Արդյունքում, վագոնները բացառիորեն կճախրեն ռելսերի վրա: Յուրօրինակ մագնիսական բարձը նվազագույնի կհասցնի շփումը, որով էլ հենց պայմանավորված է արագության բնութագիրը: Դրա շնորհիվ՝ մեկնարկից արդեն մի քանի վայրկյան անց գնացքը կարող է զարգացնել 350-400 կմ/ժ արագություն, դե իսկ դրանից հետո 1000 կմ/ժ-ի չհասնելը մեղք կլինի:

Ով է մրցակիցը

Այլընտրանքային տրանսպորտային միջոցի ստեղծման անհրաժեշտությունը հատկապես զգալի է Պեկինի, Շանհայի, Գուանչժոուի և այլ խոշոր մեգապոլիսների միջև տրանսպորտային ծանրաբեռնվածության օրինակը ուսումնասիրելիս, որտեղ արդեն իսկ հիմա տրանսպորտը գերծանրաբեռնված է 20-25 %-ով:

Սակայն աշխարհի մյուս առաջատար տերությունները ևս հասկանում են, որ նման գերարագընթաց գնացքի ստեղծումը կարող է լուծել մի շարք կարևոր հարցեր տրանսպորտային լոգիստիկայի ոլորտում: Այդ երկրներից են ԱՄՆ-ն, Գերմանիան, Ճապոնիան: Վերջինս, ի դեպ, խոստացել է այս տարվա վերջին ցուցադրել իր արագընթաց գնացքը:

Sirarpi Telimyan • BizNet.am Media ReporterՍիրարփի Թելիմյան ∙ BizNet.am մեդիա բլոգի հոդվածագիր

ℹ Սիրարփին ֆրիլանս լրագրող է, արդեն 10 տարի լուսաբանում է բիզնես և տուրիստական ոլորտի վերլուծական թեմաներ տարբեր լրատվական և վերլուծական ռեսուրսների համար

☑ Twitter ☑ Linkedin

Լուսանկարները՝ Envato Elements
Հոդվածի թեման՝
Կենսակերպ · Քաղաքային

Comments are closed.