Նոր ավիա չվերթներ դեպի Եվրոպա 2021 հուլիսից

06/07/2021
Eurowings to launch Cologne-Yerevan direct flights
837
Views

Նոր ավիա ուղղություններ դեպի Եվրոպական քաղաքներ 2021 հուլիսից

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում, այն բանից հետո, երբ Եվրոպական Միության խորհուրդը Հայաստանին տվեց «կանաչ» կարգավիճակ, միանգամից 3 Եվրոպական ավիաընկերություն, որոնցից երկուսը՝ բյուջետային, հայտարարեցին դեպի Երևան նոր կամ վերականգնվող ավիա չվերթների մասին։

Երևանը այսպիսով դանդաղ վերադառնում է նախկին տուրիստական կարգավիճակին․ 2020-ի սկզբին Եվրոպական բազմաթիվ քաղաքներից գործարկվել էին թռիչքներ ինչպես դեպի Երևան, այնպես էլ Գյումրի։

Վիեննա, Wizz Air 🇭🇺

Վիեննա թռիչքներ և ավիատոմսերWizz Air ✈ հունգարական բյուջետային ավիաընկերությունը 2021 թ․ հուլիսի 7-ից կմեկնարկի 🇦🇹 Վիեննա ‣ Երևան ‣ Վիեննա երթուղով կանոնավոր չվերթերը: Վիեննա-Երևան չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի:

Ստուգեք Երևան-Վիեննա ավիատոմսերի գներն այստեղ >

Ֆրանկֆուրտ, Condor Airlines 🇩🇪

Երևան-Ֆրանկֆուրտ թռիչքներCondor Airlines ավիաընկերությունը մի քանի օր առաջ հայտարարեց, որ 2021 թ․ հուլիսի 31-ից սկսում է կանոնավոր ուղիղ թռիչքներ Ֆրանկֆուրտ — Երևան ուղղությամբ։ Թռիչքների հաճախականությունը՝ շաբաթական մեկ անգամ։
Ֆրանկֆուրտ — Երևան՝ յուրաքանչյուր ուրբաթ
Երևան — Ֆրանկֆուրտ՝ յուրաքանչյուր շաբաթ

Ստուգեք Ֆրանկֆուրտի ավիատոմսերի գներն այստեղ >

Քյոլն, Eurowings 🇩🇪

Երևան-Քյոլն ավիատոմսերԳերմանական մեկ այլ բյուջետային ավիաընկերություն Eurowings-ը 2021 թ. օգոստոսի 6-ից կմեկնարկի Քյոլն — Երևան — Քյոլն երթուղով կանոնավոր չվերթեր: Երևանից Քյոլն և հակառակ ուղղությամբ թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ օր:

Ստուգեք Քյոլն ավիատոմսերի գներն այստեղ >

Ինչպես գտնել էժան ավիատոմսեր նշված և այլ ուղղություններով

Էժան ավիատոմսեր որոնելու և գնելու համար արդեն վաղուց կարիք չկա այցելել կամ զանգել տարբեր ավիա գրասենյակներ։ Ամենակարճ և հարմար տարբերակը օնլայն համակարգերում ավիատոմսերի գների ստուգում է և ամենահարմար տարբերակի ամրագրումը առանց միջնորդի։

Ավիատոմսեր Քոմ օնլայն ավիատոմսերի որոնման համակարգ

aviatomser.com օնլայն ավիատոմսերի որոնման համակարգ

Այս բանի համար առավել հարմար է օգտվել մեկ տուրիստական որոնման համակարգից, որտեղ բոլոր օնլայն համակարգերի և ավիաընկերությունների գները համեմատվում են և ցուցադրվում՝ ըստ օգտատիրոջ կողմից նշված պարամետրերի, օրինակ՝ ուղևորների թվի, տարիքի, ավիաընկերության, ուղեբեռի և այլն։

Այդպիսի տուրիստական համակարգերից ամենահայտնին հայկական aviatomser.com համակարգն է, որտեղ ամեն օր հազարավոր մարդիկ որոնում են իրենց ուղղությամբ ավիատոմսեր և հյուրանոցներ, և ցանկության դեպքում ամրագրում առաջարկվող որևէ համակարգում՝ ամենաէժան գնով։

Ավիատոմսեր քոմ պորտալի բիզնես էջը հասանելի է այստեղ

Զբոսաշրջության և ուղևորությունների սիրահարների համար սրանք շատ սպասված նորություններ են։ Հուսով ենք, որ առաջիկա օրերին նոր և վերականգնվող ավիա ուղղությունները կավելանան, որոնց մասին մեծ սիրով կտեղեկացնենք նաև մենք մեր ընթերցողներին։

Photos by Leyre Jan-Philipp Thiele Leo Foureaux on Unsplash

Vardan Papikyan - Biznet.am Content Author and Reporter

Vardan Papikyan
BizNet.am content manager & reporter 
Business & hi-tech content manager and article writer since 2012
Twitter | Linkedin

Հոդվածի թեման՝
Կենսակերպ · Տուրիզմ

Comments are closed.