Հայկական 10Web ընկերությունը 2 մլն դոլար ներդրում է ներգրավել

06/07/2021
10Web received 2M venture investment in July 2021
263
Views

Հայկական 10Web ընկերությունը 2 մլն դոլար ներդրում է ներգրավել Սիլիկոնյան Հովտից

10Web հարթակի հիմնադիր և Krisp ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է 10Web-ի կողմից 2 մլն դոլար ներդրման ներգրավման մասին՝

«Հայկական 10Web ընկերությունը ներգրավել է 2 մլն դոլար ներդրում Սիլիկոնյան Հովտի վենչուրային ֆոնդերից:10Web-ը արհեստական բանականության օգնությամբ ավտոմատացնում է վեբ կայքերի ստեղծման, հոստինգի և արագության օպտիմիզացիայի աշխատանքը։

Ներդրող ֆոնդերն են՝ Sierra Ventures և AI Fund: Ի դեպ Sierra Ventures-ը նաև Կրիսպի առաջին ներդրողներից է, իսկ AI Fund-ի հիմնադիրը մեքենայական ուսուցման հայտնի պրոֆեսոր և Coursera-ի հիմնադիր Andrew Ng-ն է։

10Web պլատֆորմը ամբողջովին նախագծվել և ստեղծվել է Հայաստանում։ Ավելին մարկետինգի, վաճառքի և հաճախորդների սպասարկման թիմը ևս Հայաստանում է։

Սիլիկոնյան Հովտի ֆոնդերը ներդրել են 10Web -ում՝ հավատալով թիմին և արհեստական բանականությամբ վեբ ծրագրավորման խնդիրները լուծելու տեսլականին։ Իհարկե, նման խնդիրներ լուծող ընկերությունը ունի մեկ միլիարդանոց բիզնես դառնալու մեծ պոտենցիալ։»

10Web հարթակի հնարավորությունները կարող եք ուսումնասիրել www.10web.io կայքում >

10Web հայկական ընկերությունը մշակել է WordPress վեբ կայքեր պատրաստելու ավտոմատացված հարթակ, այն հիմադրել են 2017թ․ հոկտեմբերի 10-ին Արտավազդ Մինասյանը, Սերգեյ Մարկոսյանն ու Արմեն Սաղաթելյանը։

Vardan Papikyan - Biznet.am Content Author and Reporter

Վարդան Պապիկյան
BizNet.am բովանդակության մենեջեր և հոդվածագիր 
Բիզնես և հայ-թեք թեմաներով հոդվածների մշակում և ձևավորում սկսած 2012-ից
Twitter | Linkedin

Հոդվածի թեման՝
Բիզնես · Մարդիկ · Տեխնո

Comments are closed.