Դեռևս բիթքոյների «ցլային» շուկա վերադարձի հստակ ազդակ չի նկատվում. 2021 ապրիլի 25-ի դրությամբ ամենահայտնի կրիպտոարժույթի արժեքը չէր գերազանցում $50 հազար դոլարի շեմը:
Վերլուծաբանները կանխատեսում են բիթքոյնի անկում՝ մինչև $20 հազար դոլար
Որոշ վերլուծաբաններ շատ հոռետեսական են տրամադրված այդ հարցում, համարելով, որ առաջիկա օրերին նրա անկումը ավելի կմեծանա՝ դատելով ի հայտ եկած մի շարք «արջային» նշանների, ինչպիսիք են՝ անցած ուրբաթ բիթքոյնի անկումը 100-ժամային շարժվող միջինից, անցած շաբաթ $60 հազար դոլարի հոգեբանական արգելքի հաղթահարումը և անցած կիրակի 50-օրյա շարժվող միջինից ցած իջնելը:
Վերջին ցուցանիշը ամենակարևորն է. MarketWatch-ին տված հարցազրույցում Delta Exchange-ի գլխավոր տնօրեն Պանկաջ Բալանի կարծիքով՝ 50-օրյա շարժվող միջինը համարվում է առանցքային մակարդակ և նրա կայուն կարճաժամկետ խախտումը կարող է հանգեցնել բիթքոյնի՝ մինչև $40 հազար դոլարի անկման: Մասնագետը նշել է, որ այդ ցուցանիշը անցյալ տավա հոկտեմբերից կարևոր խթանիչ էր բիթքոյնի համար, սակայն այս պարագայում նկատվում է, որ բիթքոյնի թափը ընկնում է:
Հետազոտողները հաշվարկել են և նշել բիթքոյնի շարժման հետաքրքիր ինտենսիվ օրինաչափություն. այն սկսում է նվազման միտում գրանցել մեկ շաբաթ, մեկ ամիս կամ երեք ամիս համաչափ ժամկետով, երբ նվազագույնը 100-օրյա ժամկետով աճման միտումը ընդհատվում է:
Մեկ շաբաթ անց բիթքոյնի 50-օրյա շարժվող միջինը անկում է ապրել չորս անգամ ՝ 4,6%-ով, և բիթքոյնը ևս նվազել է չորս անգամ: Իսկ մեկ և երեք ամիս անց այն ավելի շատ է նվազել՝ միջինում վեց անգամ՝ 5% և13,4% տոկոսներով՝ համապատասխանաբար:
Այդպիսով, եթե բիթքոյնը մնա 50-օրյա շարժվող միջինից ցածր, որը ներկայումս կազմում է շուրջ $56 800 դոլար, նրա հաջորդ հավանական խթանիչը կլինի շուրջ $50 հազար դոլարը՝ նախքան $49 400 դոլարի շրջանակներում 100-օրյա շարժվող միջինը:
Ներկայումս բիթքոյնի ակնհայտ խնդիրը որքան հնարավոր է արագ $60 հազար դոլար հոգեբանական մակարդակի վերադարձն է, այլապես այն էլ ավելի կնվազի՝ ինչպես կանխատեսում են նաև JP Morgan-ի վերլուծաբանները: Երեքշաբթի օրվա իրենց զեկույցում նրանք նշել են, որ բիթքոյնի աճման տեմպի դանդաղեցումը կարող է հանգեցնել վայրընթաց պարույրի և $60 հազար դոլարին չվերադառնալը կարող է դառնալ ձգան հաջորդ կտրուկ անկման համար:
Բայց կան նաև այլ, ավելի վատ «արջային» կանխատեսումներ: Guggenheim Partners-ից Սքոթ Մայներդը չորեքշաբթի հայտարարել է, որ աշխարհի ամենահայտնի կրիպտոարժույթը շատ արագ ու շատ հեռուն է գնացել. «Ես կարծում եմ, որ մենք ստիպված կլինենք բիթքոյնը լուրջ շտկումների ենթարկել:
«Ես կարծում եմ, որ մենք կարող էինք վերադառնալ $20 հազար կամ $30 հազար դոլարին, որը կնշանակեր բիթքոյնի 50%-տոկոսանոց անկում, բայց ամենահետաքրքիրն այն է, որ մենք նման անկումներ արդեն տեսել ենք նախկինում»,-ասել է Մայրենդը,-Սակայն դա «նորմալ երկարաժամկետ ցլային շուկայի» մաս է, երբ մեկ բիթքոյնի արժեքը արդյունքում հասնում է $400 հազարից $600 հազար դոլարի»:
Սիրարփի Թելիմյան ∙ BizNet.am մեդիա բլոգի հոդվածագիր
ℹ Սիրարփին ֆրիլանս լրագրող է, արդեն 10 տարի լուսաբանում է բիզնես և տուրիստական ոլորտի վերլուծական թեմաներ տարբեր լրատվական և վերլուծական ռեսուրսների համար
☑ Twitter ☑ Linkedin