Ինչու գրանցել կազմակերպության կամ բրենդի էջ biznet-ում

03/05/2021
342
Views

BizNet.am հարթակը 3-ը 1-ում բիզնես հանգույց է, որը նախատեսված է հայաստանում գործող կազմակերպությունների և բրենդների համար։

Ինչ հնարավորություններ է տալիս biznet.am բիզնես հաթարկը կազմակերպություններին

Մեր հարթակը թույլ է տալիս գրանցել կազմակերպության անվանական հասցեն biznet.am տիրույթում (օրինակ՝ biznet.am/yourname)՝ ստանալով կորպորատիվ էջ և օնլայն այցեքարտ մեր հարթակում։ Մեր հարթակում գրանցված բոլոր էջերը օպտիմալացվում են որոնողական համակարգերի համար` SEO—friendly էջերի տրամաբանության շրջանակներում։

Բիզնես կայք

Կազմակերպության բիզնես էջի կարևորագույն բաղադրիչներից է բրենդային և թեմատիկ հղումների հատվածը (linkTree), որտեղ հնարավոր է տեղադրել մինչև 20 հղումներ

Biznet.am հարթակում հնարավոր է գրանցել բիզնես էջ ինչպես անվճար, այնպես էլ վճարովի պրոֆեսիոնալ փաթեթներով։ Ներքևում ներկայացված են վճարովի և անվճար տարբերակների հնարավորությունները

— — — — — — —

ՎՃԱՐՈՎԻ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՄԲ | Կազմակերպության բիզնես էջում հնարավոր է ավելացնել՝

Մետա տվյալներ

  • Էջի վերնագիր (page/meta title)
  • էջի մետա բնութագիր (page meta description)
  • open graph ատրիբուտներ՝ սոցիալական ցանցերում հղումը տարածելու դեպքում՝ բրենդային սնիպետի ցուցադրության համար

Տեսանելի տեղեկություններ

  • Լոգո կամ անհատական պատկեր
  • Գլխագրի ֆոնային պատկեր (header image)
  • կազմակերպության մասին ամփոփ տեղեկություններ (մինչև 500 սիմվոլ)
  • գործունեության/գրասենյակի հասցե
  • կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, էլ․ հասցե)
  • զանգի կոճակ
  • կազմակերպության տեղադրությունը քարտեզի վրա
  • Կայքի հղում(ներ)
  • Սոցիալական էջերի հղումներ
  • Բլոգի հղում(ներ)
  • Այլ հղումներ
  • Կորպորատիվ վճարովի էջի օրինակը տես այստեղ >

ԱՆՎՃԱՐ ԲԻԶՆԵՍ ԷՋՈՒՄ հնարավոր է ավելացնել հետևյալը՝

  • Անվանական հասցե (URL) biznet.am տիրույթում (օրինակ՝ biznet.am/anun)
  • Էջի օպտիմալացված մետա տվյալներ՝ էջի վերնագիր, էջի նկարագրություն և open-graph տվյալներ սոցցանցերի համար
  • Լոգո կամ անհատական պատկեր
  • Գլխագրի ֆոնային պատկեր (header image) — ֆիքսված պատկեր՝ անվճար էջերի համար
  • կազմակերպության մասին ամփոփ տեղեկություններ (մինչև 50 բառ)
  • գործունեության/գրասենյակի հասցե
  • կոնտակտային տվյալներ (1x հեռախոսահամար)
  • զանգի կոճակ
  • կազմակերպության տեղադրությունը քարտեզի վրա
  • Կայքի 1 հղում
  • Սոցիալական էջերի 2 հղումներ (Facebook & Instagram)
  • Բլոգի հղում(ներ)
  • Այլ հղումներ
  • Անվճար բիզնես էջի օրինակը տես այստեղ >

Biznet.am-ի ձեր էջը՝ ձեր բոլոր հղումների հանգրվանն է և բրենդի այցեքարտը

Կազմակերպության բիզնես էջի կարևորագույն բաղադրիչներից է բրենդային և թեմատիկ հղումների հատվածը (linkTree), որտեղ հնարավոր է տեղադրել մինչև 20 հղումներ (նախատեսված սոցիալական էջերի, կայքերի, բլոգների հղումներ)։ Ընդ որում, կազմակերպության պաշտոնական կայքի հղումը տեղադրվում է dofollow տարբերակով՝ կայքին տալով ազդեցիկ հետադարձ հղում (backlink) մեր հարթակից:

Biznet.am հարթակում գրանցված բոլոր կորպորատիվ էջերն ունենում են էջի SEO-Friendly վերնագրեր (page title) և մետա բովանդակություն (meta description), ինչի շնորհիվ էջերն ունենում են որակյալ կոնտեքստային բովանդակություն և բարձր տեսանելիություն որոնման համակարգերում։ Կորպորատիվ էջի օրինակը կարող եք տեսնել այստեղ »

Ինչպես գրանցել և ստեղծել բիզնես էջ Biznet.am հարթակում

Կազմակերպության կամ բրենդի էջ գրանցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան ֆորման (կազմակերպության համար), ընտրել բաժանորդագրման փաթեթը («Ստանդարտ», «Պրեմիում» կամ «Մաստեր») և մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում վճարել տարեկան համապատասխան բաժանորդագրության փաթեթի արժեքը։

Բիզնես էջերի տարեկան բաժանորդագրության փաթեթներ

  • Ստանդարտ ∙ տարեկան փաթեթ
  • Պրեմիում ∙ տարեկան փաթեթ
  • Հայկական արտադրանք 🇦🇲 2 տարի
  • Անվճար գրանցում՝ սահմանափակ հնարավորություններով

Բիզնես էջերի փաթեթների գներին կարող եք ծանոթանալ այստեղ >

Գրանցումից առավելագույնը 3 աշխատանքային օր հետո կազմակերպության կամ անհատի կորպորատիվ էջը հանրայնորեն հասանելի կլինի։

Հոդվածի թեման՝
Բիզնես · Վեբ և մեդիա

Comments are closed.