BeeGraphy. նոր ծրագիր CAD ինդուստրիայում

29/12/2021
BeeGraphy պարամետրիկ մոդելավորման հարթակ և մոդելների կատալոգ
179
Views

BeeGraphy ընկերությունը մշակում է եռաչափ պարամետրիկ մոդելավորման օնլայն ծրագրակազմ, որի նմանը աշխարհում դեռ գոյություն չունի։ BeeGraphy ընկերությունը 2022 թ․-ին շուկա կմտնի 3 օնլայն ռեսուրսներով՝ 2D/3D պարամետրիկ մոդելների խանութ, 2D/3D պարամետրիկ մոդելավորման օնլայն խմբագրիչ և API միջերես՝ նախատեսված միջհարթակային ինտեգրացիաների համար։ 

BeeGraphy ընկերության թիմում ընդգրկված են ինժեներներ, նախագծողներ, ծրագրավորողներ և մաթեմատիկոսներ, որոնք NURBS (Non-uniform rational basis spline) մաթմոդելավորման հնարավորությունները կիրառում են եռաչափ մոդելավորման մեջ, ինչի արդյունքում BeeGraphy Editor-ում ստեղծված մոդելները առավելագույնս ճշգրիտ են ստացվում։

Ծանոթագրություն․ NURBS մաթմոդելներն օգտագործվում են համակարգչային գրաֆիկայի մեջ՝ կորեր, մակերևույթներ և եռաչափ մարմիններ ներկայացնելու համար: Այն առաջարկում է մեծ ճկունություն և ճշգրտություն՝ ինչպես վերլուծական (ընդհանուր մաթեմատիկական բանաձևերով սահմանված), այնպես էլ մոդելավորված ձևերի մշակման համար:

BeeGraphy ընկերության առաջին քայլերը շուկայում

BeeGraphy ընկերությունը միջազգային շուկայում առաջին քայլերը կանի՝ ներկայացնելով 2D/3D մոդելների յուրահատուկ կատալոգ-խանութը, որը կգրավի ոչ միայն մոդելավորողներին և նախագծողներին, այլ նաև դիզայն ստուդիաներին, տարբեր արտադրանքներ վաճառողներին, CNC, լազերային և փայտյա կտրող սարքավորումներ և 3D տպիչներ շահագործողներին և այլն։

Ամպային սերվերների վրա հիմնված 2D/3D մոդելավորման հարթակ

Ամպային սերվերների վրա հիմնված 2D/3D մոդելավորման հարթակ

BeeGraphy Shop եռաչափ մոդելների խանութի յուրահատկությունը կայանում է նրանում, որ մոդելները հենց խանութի միջերեսում՝ օնլայն ռեժիմում ենթարկվում են պարամետրիկ փոփոխությունների, և փաստացի հնարավոր է ստանալ նոր պարամետրերով և տեսքով մոդել, ապա նոր ներբեռնել եռաչափ ստատիկ դիզայնը (որը պարունակում է նաև 2D գծագրակազմը)՝ տարբեր նպատակներով օգտագործման համար — տպել արտադրանք համակարգչաթվային հաստոցներով (CNC), օգտագործել վեբ հարթակներում կամ տպել 3D տպիչներով։

BeeGraphy-ի կատալոգում ներկայացված են ամենամեծ պահանջարկ ունեցող ապրանքների նախատիպեր՝ սկսած կահույքից, վերջացրած շարժանիվներով և բազմապիսի ոսկերչական մոդելներով։

Առաջիկայում՝ BeeGraphy Editor-ի ամբողջական գործարկման հետ զուգահեռ, հարթակում գրանցված նախագծող օգտատերերը ևս կկարողանան իրենց ստեղծած պարամետրիկ 2D/3D մոդելները ներկայացնել վաճառքի անմիջապես BeeGraphy Shop-ում։

BeeGraphy Editor-ի հիմնական հնարավորություններն են․

  • Պարամերտիկ եռաչափ մոդելավորման օնլայն խմբագրիչ (որը միակն է օնլայն ռեժիմում)։
  • Նախագծողների և դիզայներների թիմերի միջև համագործակցություն իրական ժամանակում (Real-time collaboration)։
  • Պատվիրատու-նախագծող-արտադրող (Customer-builder-manufacturer) հարաբերություններում աշխատանքի արագության և արդյունավետության բարձրացում և մոդելների համօգտագործման հնարավորություն։
  • API, որը հնարավորություն է տալիս ինտեգրել BeeGraphy-ի մոդելները և NURBS համակարգը այլ օնլայն հարթակներում և ուսումնական հաստատություններում։
  • Ամպային սերվերներում մեծ ծավալով պարամետրիկ 3D և 2D մոդելներ պահելու և խմբագրելու հնարավորություն, որը տալիս է միայն Beegraphy-ն։
  • Պարամետրիկ մոդելի եռաչափ տեսք (3D view), ինչի շնորհիվ նախագծողները/մոդելավորողները կարող են տեսնել մշակվող մոդելի տեսքը եռաչափ տարածության մեջ, ինչպես նաև ցուցադրել այն գործընկերներին և պատվիրատուներին: Այս գործառույթը բազմաթիվ մոդելավորողների կօգնի խուսափել հավելյալ ծառայություններից և թույլ կտա խնայել գումար։

Պարամետրիկ մոդելավորումը մեծ պահանջարկ ունի ճարտարապետության, կենցաղային արդյունաբերության, կահույքագործության, ոսկերչության, բժշկության, ավտոմոբիլաշինության և արդյունաբերական այլ ոլորտներում։ 

Ըստ վերլուծական տվյալների՝ 2021թ․-ին 3D տպագրման շուկայում տարեկան աճը կազմել է 22,5% (շուկայի համախառն արդյունքը՝ 12,6 մլրդ ԱՄՆ դոլար)։ Ըստ վիճակագրական կանխատեսումների՝ 2026թ․-ին այս ոլորտում արդյունքը կկազմի 34,8 մլրդ ԱՄՆ դոլար։

BeeGraphy ընկերությունը առաջիկա ամիսների ընթացքում հերթականությամբ կներկայացնի հարթակի ենթառեսուրսները (BeeGraphy Editor, 2D-3D Models Shop և Cross-Platform API)՝ հրավիրելով բոլոր հետաքրքրված օգտատերերին և ընկերություններին միանալու հարթակին և օգտագործելու դրա բոլոր հնարավորությունները։ Այս պահին պարամետրիկ մոդելավորման մասնագետները (builders) կարող են միանալ հարթակին և ուսումնասիրել BeeGraphy Editor-ի հնարավորությունները՝ մասնակցելով հարթակի տեստավորման և բարելավման գործընթացին։

BeeGraphy ընկերության թարմացումներին և մասնագիտական հոդվածներին կարող եք ծանոթանալ ընկերության բլոգում այստեղ։

Հոդվածի թեման՝
Բիզնես · Տեխնո

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

The maximum upload file size: 1 GB. You can upload: image, audio, video, document, spreadsheet, interactive, text, archive, code, other. Links to YouTube, Facebook, Twitter and other services inserted in the comment text will be automatically embedded. Drop file here