SEO 2022 միտումներ հանդիպում Վանաձորում

03/12/2021
SEO սեմինար, մաստեր-կլաս Վարդան Պապիկյանի հետ
133
Views

Բիզնեսի առաջխաղացում որոնողական համակարգերում․ ինչպիսի փոփոխություններ են սպասվում որոնողական համակագերում կայքի օպտիմալացման դաշտում և որն է 2022-ի կարևոր ստուգացանկը։

SEO-ն բիզնեսի համար ամենակարևոր մարքետինգային սեգմենտներից է, և այսօր ուշադրության կենտրոնում չպահել այն, նշանակում է մրցակիցներին նվիրել ձեր լսարանի մի զգալի մասը։

SEO սեմինար Վանաձորում Վարդան Պապիկյանի հետ

2021թ․ դեկտեմբերի 18-ին Վանաձորի Տեխնոլոգիական Կենտրոնում (Vanadzor Technology Center) Վարդան Պապիկյանը հանդես կգա «SEO թրենդներ և ազդակներ 2022» մաստեր-կլասով, որի ընթացքում կներկայացվեն հետևյալ թեմաները՝

  • SEO-ի ազդեցությունը բիզնեսի առաջխաղացման և արդյունավետության վրա
  • SEO-ի գլխավոր 5 ազդակները, որոնք անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել
  • Միտումները SEO-ում․ մոտ ապագայի տրանսֆորմացիաները և իրադարձությունները

Վարդան Պապիկյանը հանդիսանում է SEO (Search Engine Optimization) և SMO (Social Media Optimization) խորհրդատու-մասնագետ, Նեոմեդիա ընկերության հիմնադիրն է, համակարգում է GDG Yerevan համայնքը, ինչպես նաև BeeGraphy ընկերության SEO և կոնտենտ մենեջեր։

Մաստեր-կլասը նախատեսված է ինչպես բիզնեսում ներգրավված մասնագետների, այնպես էլ SEO-ով հետաքրքրված մարդկանց համար։ Մասնակցությունն անվճար է բոլորի համար։

Աղբյուրը՝ inSEO.am | Միջոցառման էջը Facebook-ում »

Հոդվածի թեման՝
Բիզնես · Վեբ և մեդիա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

The maximum upload file size: 1 GB. You can upload: image, audio, video, document, spreadsheet, interactive, text, archive, code, other. Links to YouTube, Facebook, Twitter and other services inserted in the comment text will be automatically embedded. Drop file here