Ինչ արտահանել Հայաստանից․ ապագայի ուղեցույց

21/04/2021
279
Views

Թարմ մրգից մինչև տուրիզմ… չարտահանվող բան գոյություն չունի. վստահեցնում են մասնագետները, պարզապես պետք է գտնել ճիշտ շուկան ու քո սպառողին:

Հայկական որ արտադրանքներն ամենամեծ պոտենցիալն ունեն արտասահմանյան շուկայում

Ապրանքների արտահանումը որոշակի հատկություններով նյութական բարիքների դուրսբերումն է։ Ծառայությունների արտահանումը արտադրական և սպառողական բնույթի ծառայությունների տրամադրումն է արտասահմանյան գործընկերներին։ Կապիտալի արտահանումը միջոցների ներդրումներն են՝ արտասահմանում սեփական արտադրություն կազմակերպելու համար։

Բայց որքան էլ ընդհանրական հնչի այս ձևակերպումը, ամեն երկիր ունի իր առանձնահատկությունները և որպես շուկա, և որպես արտահանող: Հայաստանը ևս բացառություն չէ:

Արտահանումը Սովետական Հայաստանից

Դեռևս խորհրդային տարիներին, ԽՍՀՄ-ի մյուս երկրների համեմատ, Հայաստանն ավելի խոցելի էր իր աշխարհագրական դիրքի և բնական ռեսուրսների բազայի առանձնահատկությունների պատճառով (ծով մուտքի բացակայություն, նավթի և գազի պաշարների բացակայություն, հողի ցածր բերրիություն):

Երկաթգիծ

Արդյունաբերական արտադրանքները մատակարարվում էին միության հանրապետություններին, որտեղից Հայաստանը ստանում էր հումք և էլեկտրականություն

1928-ին Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալը հասավ նախապատերազմյան շրջանի մակարդակին, իսկ գյուղատնտեսության ծավալը գերազանցեց այն:

Խորհրդային տարիներին Հայաստանում զարգացած էր մետաղագործությունը, մեքենաշինությունը, քիմիական, թեթև (տեքստիլ և կոշիկ), սննդի (մրգերի և բանջարեղենի, գինու և կոնյակի) արդյունաբերությունները, գունավոր մետալուրգիան, թանկարժեք քարերի վերամշակումն ու շինանյութերի արտադրությունը:

Արդյունաբերական արտադրանքները մատակարարվում էին միության հանրապետություններին, որտեղից Հայաստանը ստանում էր հումք և էլեկտրականություն:

Այսօր խորհրդային ժամանակներից շատ բան է փոխվել, բայց տնտեսական առանձնահատկությունները շարունակում են արդի մնալ:

Արտահանում Հայաստանից․ առանձնահատկություններ

Արտահանումը առևտրային ոլորտի ամենատարածված գործունեության տեսակներից մեկն է: Իսկ Հայաստանի նման փոքր երկրի համար այն ավելի նշանակալի դեր ունի:

Փոքր երկրի սինդրոմ — Հայաստանը փոքր երկիր է, հետևաբար ունի քիչ թվով սպառողներ: Արտահանումը թույլ կտա ավելացնել այդ սպառողների քանակը, ինչն էլ իր հերթին կօգնի մեծացնել բիզնեսն ու ավելացնել աշխատատեղերը:Արտահանման «արժեք» — Արտահանում իրականացնող բիզնեսը ավելի արժեքավոր է, հետևաբար՝ ավելի հետաքրքիր օտարերկրյա ներդրողների համար:«Զրո» մրցակցություն — Արտահանում իրականացնող ընկերությունները մրցակիցների հետ խնդիրներ չեն ունենում, քանի որ արտահանման շուկան շատ լայն ու բազմազան է և բարդ մրցակցային դաշտ չի ստեղծվում:

  • Այս տարվա առաջին չորս ամիսներին՝ հունվար-ապրիլին, Հայաստանից արտահանվել է 692 մլն դոլարի ապրանք, որը 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվել է 8.1%-ով։
  • Հայաստանից դեպի ԱՊՀ երկրներ արտահանումը այս տարվա հունվար-ապրիլին կազմել է 190 մլն դոլար՝ կրճատվելով 10.2%-ով։
  • Եվրամիություն է արտահանվել 152 մլն դոլարի ապրանք, անկումը՝ 11.7%:Եվ այլ երկրներ արտահանումը կազմել է մոտ 350 մլն դոլար՝ կրճատվելով 5.1%-ով։
  • Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի արտահանման կազմում ամենամեծ տեսակարար կշիռն ունեցող երկիրը:
  • 2020-ի հունվար-ապրիլին Հայաստանից արտահանված ապրանքների 25.1%-ը ուղևորվել է Ռուսաստան։
    Բացարձակ թվով դա կազմում է 174 մլն դոլար։2019 թվականի հունվար-ապրիլի համեմատ այս ծավալը 11.3%-ով նվազել է։ Հայաստանի մաքսային ծառայության՝ 2019 թվականի տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանից Ռուսաստան են արտահանվում բազմաթիվ ու ամենատարբեր ապրանքներ՝ սննդից, ծխախոտից ու հագուստից սկսած, մինչև՝ ոսկերչական իրեր։

Կարդացեք հոդվածն ամբողջությամբ այստեղ >

Լուսանկարները՝ Envato Elements

Հոդվածի թեման՝
Բիզնես

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

The maximum upload file size: 1 GB. You can upload: image, audio, video, document, spreadsheet, interactive, text, archive, code, other. Links to YouTube, Facebook, Twitter and other services inserted in the comment text will be automatically embedded. Drop file here