Հաճախ տրվող հարցեր |
Ինչպես գրանցվել Biznet.am հարթակում BizNet.am հարթակում բիզնես էջ ստեղծելու, ինչպես նաև բիզնես կատալոգում կազմակերպության էջը տեղակայելու համար հարկավոր է լրացնել հետևյալ գրանցման ֆորման։ Գրանցվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում անհրաժեշտ է կատարել վճարում ձեր ընտրած փաթեթի արժեքով։ Բիզնես էջերի գրանցումը ինչպես նաև բիզնես կատալոգում էջի տեղակայումը biznet.am հարթակում վճարովի է՝ ըստ նշված տարեկան բաժանորդագրության փաթեթների Որն է Biznet.am հարթակի առավելությունը BizNet.am հայկական բիզնես հարթակը միակն է հայկական ցանցում, որտեղ կազմակերպություններն ու անհատները կարող են ստեղծել բիզնես էջ՝ այցեքարտին բնորոշ և այլ հատկություններով ապահովված տարրերով։ Համաշխարհային ցանցում առկա մյուս նմանատիպ հարթակների համեմատ՝ մեր հարթակում գրանցված բիզնես էջերում հրապարակվում են ամբողջական կորպորատիվ տեղեկություններ՝
Այդպիսով բիզնես էջի այցելուները կարողանում են մեկ էջում ստանալ ամբողջական և համապարփակ տեղեկություններ կազմակերպության մասին և արագ կողմնորոշվել հետագա քայլերում՝ զանգել, գրել, միանալ սոցիալական էջին, անցնել վեբ կայք և այլն։ Նշված հանգամանքները նաև ուղիղ ազդցություն են ունենում ինչպես մեր հարթակի բիզնես էջերի, այնպես էլ կազմակերպության վեբ կայքի օպտիմալացման և որոնման համակարգերում բարձր դիրքեր զբաղեցնելու վրա։ Ո՞րն է Biznet.am հարթակի ամենաօպտիմալ փաթեթը BizNet.am-ում ամենաօպտիմալ փաթեթը Պրեմիում փաթեթն է, որում ներառված են ամենաանհրաժեշտ տարրերը՝ կազմակերպության կողմից Biznet.am հարթակից առավելագույն արդյունք ստանալու համար։ Պրեմում փաթեթի արժեքը սահմանված է 68 000 դրամ/տարեկան։ Կարող ենք հուշել, որ երբեմն Պրեմիում փաթեթի հատուկ առաջարկներ կարող են լինել՝ 2 տարի ժամկետով գրանցումների և այլ տարբերակների համար։ Ինչ բովանդակություն կարող է պարունակել բիզնես էջը Բիզնես էջերը պարունակում են հետևյալ հիմնական բովանդակությունը՝
Ինչպես փոփոխել գրանցման տվյալները Գրանցված էջի տվյալները հնարավոր է փոփոխել ամսական առավելագույնը 1 անգամ՝ լրացնելով տվյալների փոփոխության ֆորման այստեղ, կամ ուղարկելով համապատասխան փոփոխությունների վերաբերյալ հարցում register⦿biznet.am էլ․ հասցեին։ Տվյալների փոփոխության հարցումը ստանալուց հետո առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում փոփոխությունները կկատարվեն և կարտացոլվեն բիզնես էջի հանրային հասանելի միջերեսում։ Խիստ անհրաժեշտության դեպքում կազմակերպությունը կարող է արտահերթ հարցում ուղարկել՝ անհրաժեշտ փոփոխություններ անելու համար միայն այն դեպքում, եթե առկա են բիզնես էջում բովանդակության հետ կապված ծայրահեղ կարևոր փոփոխություններ։ Ինչպես գրանցել էջ բիզնես կատալոգում (biznet.am/directory) Biznet.am հարթակի բիզնես կատալոգում (biznet.am/directory) տեղակայվելու համար կազմակերպությունը գրանցվելիս պետք է ընտրի բաժանորդագրության համապատասխան փաթեթներից որևէ մեկը (փաթեթները հասանելի են այստեղ)։ Ստանդարտ փաթեթով բաժանորդագրվելու դեպքում կազմակերպության բիզնես էջը չի տեղակայվում մեր բիզնես կատալոգում։ Արդյո՞ք փաթեթների գները փոփոխվում են Biznet.am հարթակում հնարավոր են բաժանորդագրության փաթեթների արժեքների փոփոխություններ։ Այդ դեպքում գրանցված կազմակերպությունները ստանում են ծանուցում՝ հաջորդող տարիների համար առաջարկվող փոփոխությունների մասին, և կազմակերպությունը կարող է որոշել՝ շարունակել բաժանորդագրությունից օգտվել, թե ոչ։ Բաժանորդագրության գնի փոփոխությունը չի կարող ազդել արդեն գրանցված կազմակերպությունների վրա մինչև բաժանորդագրության ժամկետի ավարտը։ Եթե մեր հարթակում փաթեթների արժեքների փոփոխությունից հետո գրանցված կազմակերպությունները չեն ստացել ծանուցում գնի փոփոխությունների մասին, ուրեմն այդ կազմակերպություններին արժեքների փոփոխությունը չի վերաբերում, և նրանք կարող են շարունակել օգտվել հարթակի ծառայություններից այն արժեքով, որով գրանցվել են։ |
Հետադարձ կապ ☎ Հեռ․՝ (055) 999-559, (096) 995-559 📧 Էլ․ հասցե՝ hello⦿biznet.am |
(C) 2019-2022 BizNet.am հայկական բիզնես հարթակ - մեկ բիզնես էջ կազմակերպության բոլոր ռեսուրսների համար։ Հայկական ընկերությունների կատալոգ և բիզնես հարթակ: Մտահղացումը, իրականացումը և առաջխաղացումը՝ Նեոմեդիա Օգտագործման պայմաններ և գաղտնիություն Բիզնես միջոցառումների ուղեցույց
|