BizNet.am օգտագործման պայմաններ և գաղտնիություն |
Ծառայության նկարագրություն BizNet.am հարթակը բիզնես հանգույց է, որը նախատեսված է հայաստանյան կազմակերպությունների և անհատների համար։ Մեր հարթակը թույլ է տալիս գրանցել կազմակերպության անվանական հասցեն biznet.am տիրույթում (biznet.am/yourname)՝ ստանալով կորպորատիվ (բիզնես) էջ մեր հարթակում։
Բիզնես էջերը պարունակում են հետևյալ հիմնական բովանդակությունը՝
Գրանցում հարթակում և վճարում ծառայությունների համար Biznet.am հարթակի (այսուհետ՝ «Հարթակ») ծառայություններից օգտվելու համար կազմակերպությունները պետք ա անցնել գրանցում՝ լրացնելով գրանցման ֆորմայի բոլոր անհրաժեշտ դաշտերը։ Գրանցումից հետո առավելագույնը 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպությունը պետք է կատարի համապատասխան փաթեթի համար նշված արժեքով վճարումը՝ նախապես նշված վճարային տարբերակով։ Գրանցումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում վճարումը չստանալու դեպքում Հարթակը իրավունք է վերապահում հեռացնել գրանցված կազմակերպության էջը։ Տվյալների հասանելիություն և հեռացում Կազմակերպության կողմից գրանցված էջում Biznet.am հարթակը տեղադրում է գրանցման ժամանակ լրացված տեղեկությունները և բովանդակությունը, որից հետո բիզնես էջը հրապարակային հասանելի է դառնում համացանցի օգտատերերին։ Գրանցված բիզնես էջը հեռացնելու համար գրանցողը պետք է ուղարկի հեռացման հարցում այն էլ․ հասցեից, որը նշված է գրանցման ժամանակ որպես հիմնական էլ․ հասցե։ Անհրաժեշտության դեպքում Biznet.am հարթակի ադմինիստրատորները կարող են կապվել կազմակերպության հետ՝ հեռացման հարցման իսկությունը ճշտելու համար։ Հեռացման հարցումը ստանալուց հետո առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում բիզնես էջը կհեռացվի հարթակից (բիզնես էջի URL-ը այլևս չի արձագանքի և դիտարկիչով հասանելի չի լինի)։ Բիզնես էջի հեռացումից հետո դրա բովանդակությունը 3 ամիս կպահվի մեր շտեմարանում հանրային ոչ հասանելի տարբերակով։ 3 ամիսը լրանալուց հետո էջը կվերացվի մեր շտեմարանից։ Տվյալների փոփոխություն Գրանցված էջի տվյալները հնարավոր է փոփոխել ամսական առավելագույնը 1 անգամ՝ լրացնելով տվյալների փոփոխության ֆորման այստեղ, կամ ուղարկելով համապատասխան փոփոխությունների վերաբերյալ հարցում register⦿biznet.am էլ․ հասցեին։ Տվյալների փոփոխության հարցումը ստանալուց հետո առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում փոփոխությունները կկատարվեն և կարտացոլվեն բիզնես էջի հանրային հասանելի միջերեսում։ Խիստ անհրաժեշտության դեպքում կազմակերպությունը կարող է արտահերթ հարցում ուղարկել՝ անհրաժեշտ փոփոխություններ անելու համար միայն այն դեպքում, եթե առկա են բիզնես էջում բովանդակության հետ կապված ծայրահեղ կարևոր փոփոխություններ։ Տեղակայում բիզնես կատալոգում (biznet.am/directory) Biznet.am հարթակում գործում է կազմակերպությունների բիզնես կատալոգ (biznet.am/directory), որտեղ կազմակերպության բիզնես էջը կարող է տեղակայվել, եթե գրանցվելիս կազմակերպությունն ընտրել է համապատասխան բաժանորդագրության փաթեթներից որևէ մեկը (փաթեթները հասանելի են այստեղ)։ Ստանդարտ փաթեթով բաժանորդագրվելու դեպքում կազմակերպության բիզնես էջը չի տեղակայվում մեր բիզնես կատալոգում։ Բաժանորդագրության փաթեթների արդիականություն և փոփոխություններ Biznet.am հարթակը իրավունք է վերապահում փոփոխել բաժանորդագրության փաթեթների արժեքները։ Այդ դեպքում գրանցված կազմակերպությունները կստանան ծանուցում՝ հաջորդող տարիների համար առաջարկվող փոփոխությունների մասին, և կազմակերպությունը կարող է որոշել՝ շարունակել բաժանորդագրությունից օգտվել, թե ոչ։ Բաժանորդագրության գնի փոփոխությունը չի կարող ազդել արդեն գրանցված կազմակերպությունների վրա մինչև բաժանորդագրության ժամկետի ավարտը։ Եթե մեր հարթակում փաթեթների արժեքների փոփոխությունից հետո գրանցված կազմակերպությունները չեն ստացել ծանուցում գնի փոփոխությունների մասին, ուրեմն այդ կազմակերպություններին արժեքների փոփոխությունը չի վերաբերում, և նրանք կարող են շարունակել օգտվել հարթակի ծառայություններից այն արժեքով, որով գրանցվել են։ Հարթակի կողմից պարբերաբար իրականացվող պրոմո առաջարկների, գնիջեցումների և հատուկ ակցիաների պայմանները չեն ազդում Հարթակում արդեն գրանցված կազմակերպությունների վրա։ Կազմակերպության անվանման, ապրանքանիշի և կոնտակտային տվյալների հանրային տեսանելիություն և օգտագործում Գրանցվելով Bzinet.am հարթակում՝ կազմակերպությունն ըստ կանխադրման ընդունում է, որ կազմակերպության անվանումը, ապրանքանիշը/բրենդը/լոգոն ու կոնտակտային տվյալները հրապարակային տեսանելի կլինեն համացանցի օգտատերերին՝ անկախ նրանց գտնվելու վայրից։ Biznet.am հարթակը պարբերաբար կարող է հրապարակել բաժանորդագրության պրոմո առաջարկներ և հատուկ ակցիաներ՝ Հարթակում նոր կազմակերպություններ ներգրավելու, Հարթակի ճանաչելիությունն ու տեսանելիությունը բարձրացնելու համար։ Այդ դեպքերում Հարթակում գրանցված կազմակերպությունների անունները կամ ապրանքանիշերը կարող են օգտագործվել սոցիալական մեդիա էջերում գովազդային և պրոմո հրապարակումների մեջ։ Բացի այդ, Հարթակի կողմից մեր սոցիալական մեդիա էջերում պարբերաբար կատարվող հրապարակումներում կարող է անդրադարձ լինել Հարթակում արդեն գրանցված կազմակերպություններին՝ ներկայացնելով կազմակերպության անվանումը, լոգոն կամ ապրանքանիշը։ Բիզնես էջի հասցեի (URL) տրամադրում և հատուկ անվանումների բացառիկ դեպքեր Կազմակերպությունները, գրանցվելով biznet.am Հարթակում, նշում են ցանկալի հասցեն, որը տրամադրվում է գրանցվող կազմակերպությանն այնքան ժամանակով, որքան կշարունակվի բաժանորդագրությունը։ Յուրաքանչյուր կազմակերպություն ինքն է նշում այն անվանումը, որը պետք է արտացոլվի կազմակերպության բիզնես էջի վեբ հասցեում (URL): Հասցեի փոփոխություն հնարավոր է կատարել՝ ուղարկելով հարցում register⦿biznet.am էլ․ հասցեին՝ նշելով փոփոխության հիմնավոր պատճառները (օրինակ՝ կազմակերպության անվան փոփոխություն, ռեբրենդինգ և այլն)։ Հատուկ անունների և հանրային ճանաչելիություն ունեցող անվանումների դեպքում գործում են բացառություններ։ Աշխարհագրական վայրի եզակի անունով էջի հասցեները տրամադրվում են միայն (Հայաստանի Հանրապետության դեպքում) տվյալ վայրի պաշտոնական վարչական միավորներին (օրինակ՝ քաղաքապետարանին կամ գյուղապետարանին)։ Հանրային ճանաչելիություն ունեցող անունների գրանցումը դիտարկում և բացառությունները կատարվում են ըստ դեպքերի։ Օրինակ՝ biznet.am/cocacola հասցեն հնարավոր չէ գրանցել կողմնակի կազմակերպության կողմից, և այն կտրամադրվի միայն համապատասխան բրենդը ներկայացնող ընկերությանը։ Տվյալների գաղտնիություն Biznet.am հարթակում գրանցվող կազմակերպությունների տվյալների բնույթը ենթադրում է, որ դրանք ամբողջությամբ ենթակա են հրապարակային տեսանելիության։ Կազմակերպության լրացրած տվյալները ամբողջությամբ տեսանելի են Biznet.am կայքի այցելուներին և դրանցից որևէ մեկը ենթակա չէ թաքցման։ Սույն կետով սահմանվում է, որ բացի գրանցման ֆորմայում նշված տվյալներից, ինչպես նաև որոշ դեպքերում կազմակերպության տեսանյութերից և ֆոտո/գրաֆիկական պատկերներից, որևէ այլ տվյալ չի պահանջվում Հարթակի ծառայություններից օգտվելու համար, և հետևաբար որևէ այլ տեղեկություն չի կարող հրապարակվել մեր կողմից մեր Հարթակում և կողմնակի ռեսուրսներում։ Բաժանորդագրության փաթեթի համար կատարված վճարումների ժամանակ կազմակերպության վճարային տվյալները ենթակա չեն հրապարակման և փոխանցման որևէ երրորդ կողմի։ Կազմակերպության վճարային տվյալները կարող են տրամադրվել միայն օրինապահ մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված համապատասխան օրինական պահանջի առկայության դեպքում։ Առարկություններ և առաջարկություններ Սույն պայմաններին վերաբերող ցանկացած առարկության և առաջարկի դեպքում կազմակերպության ներկայացուցիչը կարող է էլփոստով նամակ ուղարկել hello⦿biznet.am էլ․ հասցեին՝ նշելով առարկության կամ առաջարկի սուբյեկտը և նկարագրությունը։ Բոլորը առարկություններին և առաջարկներին Հարթակի կողմից ընթացք է տրվում միայն էլփոստով նամակագրության միջոցով՝ հետագայում հնարավոր թյուրիմացություններից խուսափելու համար։ Գրանցվելով Biznet.am հարթակում՝ կազմակերպությունն ընդունում է վերը շարադրված բոլոր պայմանները։ |
Հետադարձ կապ ☎ Հեռ․՝ (055) 999-559, (096) 995-559 📧 Էլ․ հասցե՝ hello⦿biznet.am |
(C) 2019-2022 BizNet.am հայկական բիզնես հարթակ - մեկ բիզնես էջ կազմակերպության բոլոր ռեսուրսների համար։ Հայկական ընկերությունների կատալոգ և բիզնես հարթակ: Մտահղացումը, իրականացումը և առաջխաղացումը՝ Նեոմեդիա Օգտագործման պայմաններ և գաղտնիություն Բիզնես միջոցառումների ուղեցույց
|