Բիզնեսի առաջխաղացում որոնողական համակարգերում․ ինչպիսի փոփոխություններ են սպասվում որոնողական համակագերում կայքի օպտիմալացման դաշտում և որն է 2022-ի կարևոր ստուգացանկը։
SEO-ն բիզնեսի համար ամենակարևոր մարքետինգային սեգմենտներից է, և այսօր ուշադրության կենտրոնում չպահել այն, նշանակում է մրցակիցներին նվիրել ձեր լսարանի մի զգալի մասը։
2021թ․ դեկտեմբերի 18-ին Վանաձորի Տեխնոլոգիական Կենտրոնում (Vanadzor Technology Center) Վարդան Պապիկյանը հանդես կգա «SEO թրենդներ և ազդակներ 2022» մաստեր-կլասով, որի ընթացքում կներկայացվեն հետևյալ թեմաները՝
- SEO-ի ազդեցությունը բիզնեսի առաջխաղացման և արդյունավետության վրա
- SEO-ի գլխավոր 5 ազդակները, որոնք անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել
- Միտումները SEO-ում․ մոտ ապագայի տրանսֆորմացիաները և իրադարձությունները
Վարդան Պապիկյանը հանդիսանում է SEO (Search Engine Optimization) և SMO (Social Media Optimization) խորհրդատու-մասնագետ, Նեոմեդիա ընկերության հիմնադիրն է, համակարգում է GDG Yerevan համայնքը, ինչպես նաև BeeGraphy ընկերության SEO և կոնտենտ մենեջեր։
Մաստեր-կլասը նախատեսված է ինչպես բիզնեսում ներգրավված մասնագետների, այնպես էլ SEO-ով հետաքրքրված մարդկանց համար։ Մասնակցությունն անվճար է բոլորի համար։
Աղբյուրը՝ inSEO.am | Միջոցառման էջը Facebook-ում »