Ինչպես համաճարակը արագացրեց ազատ շուկայի մահը

24/07/2020
285
Views

Արտադրության տեղայնացումը, «իմ երկիրը ամենակարևորն է» գաղափարը և պետական կապիտալիզմը միասին վերցրած հսկա բացասական ազդեցություն ունեն տնտեսական աճի, զբաղվածության և, առհասարակ, սոցիումի կառուցվածքի վրա. կարծում է Saxo Bank -ի գլխավոր տնտեսագետ և ներդրումների ղեկավար Սթին Յակոբսենը:

Ոչ մի տեղ տանող ճանապարհ. ինչպես համաճարակը արագացրեց ազատ շուկայի մահը

Վերջին երեք տասնամյակում սառը պատերազմի ավարտից և 2001 թվականին Չինաստանի ԱՀԿ անդամակցությունից հետո, աշխարհի կապն ու ինտեգրումը անընդհատ աճում էր տեխնիկական առաջընթացի և գլոբալիզացիայի շնորհիվ: Բայց Թրամփի պաշտոնավարումից սկսած՝ բառացիորեն հաշված ամիսների ընթացքում, այդ թվում՝ COVID-19 համաճարակի պատճառով, աշխարհը սկսեց մասերի բաժանվել: Այն սկսվեց կառավարվել էգոիզմով և «մենք ընդդեմ նրանց» խաղերով: «Իմ երկիրն ամենակարևորն է» սկզբունքը դարձավ հիմնական գործելաոճը, ընդ որում՝ ոչ միայն քաղաքականությունում, այլև՝ առևտրի կորպորատիվ շղթայի ոլորտում, որի համար ներկայիս ճգնաժամը իսկական փորձություն է դարձել:

Արժեթղթերի գներ

Երբ տնտեսության խթանման միջոցները ավարտվեն, ինչպես շուկաները, այնպես էլ՝ զբաղվածության ոլորտը, շատ բացասական ազդեցության կենթարկվեն: Շատ երկրներում բյուջետային ծախսերը՝ ուղղակի և անուղղակի վարկավորումը, պարտքերն ու գրանտները, կգերազանցեն ՀՆԱ-ի 50%-ը:

Առևտրի համաշխարհային շղթաներից զանգվածաբար հրաժարումը, ինքնավարության շարժումը իր հետ կբերի արտադրամասերի վերադարձը արտերկրից և կհայտնվեն տեղայնացումը խթանող ծրագրեր: Հիմնականում, ուշադրության կենտրոնում կհայտնվեն բժշկական ապրանքները, ինչը բացատրվում է այս համաճարակին գրեթե ամենուր առկա անպատրաստվածությամբ, որը, փաստորեն, անխուսափելի էր: Սակայն առանցքային ոլորտներում ազգային ինքնաբավության տեսակետից քաղաքական գործիչների գործելաոճը գնահատելու վերջերս ծագած անհրաժեշտությունը նշանակում է, որ «ծայրահեղ կարևոր» ոլորտներ կճանաչվեն էներգետիկան, սննդային արդյունաբերությունը և բարձր տեխնոլոգիաները: Տեղական արտադրության մարգինալ ծախսերի պոտենցիալ աճը կթվա պակաս կարևոր, քան ազգային տնտեսության ինքնաբավության հուսալի քաղաքական ապահովումը: Պարզ ասած, կբարձրանան ամեն ինչի գները, ընդ որում՝ ոչ միայն գնաճով պայամավորված, այլև՝ իրականում:

Դա թանկ կնստի ինչպես սպառողների, այնպես էլ՝ կառավարությունների (քանի որ նրանք պետք է մեծացնեն բյուջետային ծախսերը) ու աշխատանքային շուկայի վրա (մարգինալ ծախսերը կգերազանցեն մարգինալ արտադրությունը):

Սակայն դեգլոբալիզացիայի հետևանքներից ավելի վատ է այն փաստը, որ COVID-19 համաճարակը արագացրեց ազատ շուկայի մահը՝ որպես տնտեսության շարժիչ ուժ: Ամեն ինչ ու բոլորին ճգնաժամից փրկելու լավ հասկանալի ձգտումը միայն բարձրացնում է իրական ՀՆԱ-ի աճի տեմպերի դանդաղեցման ռիսկը:

Նույնիսկ տնտեսական չափազանց «ասկետիզմով» հայտնի Գերմանիան ամբողջովին անցել է քեյնսիականության՝ հուսահատորեն փորձելով կոմպենսացնել պահանջարկի և անբավարար արտադրության կոլապսը: Այժմ Գերմանիայի կառավարությունը աջակցության միջոցների վրա ծախսում է ավելի շատ, քան ԵՄ այլ երկիր. շուրջ ՀՆԱ-ի 38%, այդ թվում՝ նոր ծախսերը, պարտքերի երաշխավորությունները, արտադրության համար հարկային խթանները և այլն: Երբ արդեն Գերմանիան է հայտնվում անխուսափելի ծախսերով երկրների շարքում, նշանակում է ազատ շուկայի վերջն եկել է:

Երբ երկրները գումար են ծախսում, թվում է, թե աջակցում են տնտեսությանն ու իսկապես ժամանակավոր խթանող ազդեցություն են ունենում նրա վրա: Սակայն, վտանգ կա, որ դա տեղի կունենա արտադրողականության անկման, տնտեսության զոմբիֆիկացման և մասնավոր կապիտալի ճնշման հաշվին, ինչն էլ կհանգեցնի իրական ՀՆԱ-ի նվազման:

Market PricesՇուկաները կարիք ունեն ինքնաշտկման, որպեսզի տնտեսության գործող անձանց մեջից վերանան անարգասաբեր տեսակները: Այստեղ կարելի է հիշել շատ տեղին, գուցե արդեն ծեծված, օրինակը. ֆինանսական շուկաները և էկոնոմիկան նման են անտառային էկոհամակարգին: Ժամանակ առ ժամանակ անտառում պետք է լինեն փոքրիկ հրդեհներ, որպեսզի էկոհամակարգը առողջ լինի և չկուտակի վառելիք ավերիչ կրակային տորնադոյի համար, որը շատ խնդիրների կհանգեցնի:

Կորոնավիորւսային ճգնաժամը այսքան ավերիչ եղավ, որովհետև մեր տնտեսությունները ծանրաբեռնված են պարտքերի տակ, շատ թույլ ու փխրուն են: Ավստրիական դպրոցի ավելի ավանդական տերմինով շուկաների (և տնտեսական աճի) համար ամենակարևոր ֆունկցիան «ստեղծագործական ոչնչացումն է», այսինքն՝ «ապրանքների և գործընթացների ոլորտում շարունակական նորարարությունների մեխանիզմը, որի հետևանքով արտադրության հնացած միավորները փոխարինվում են նորերով»: Բայց այժմ՝ զրոյական և բացասական դրույքաչափերի և երաշխիքների պարագայում, տնտեսության բոլոր մասնակիցների փրկությունը, ստեղծագործական ոչնչացումը հավերժ ավարտվեց: Այլևս չեն լինի «անտառային հրդեհներ», որոնք մաքուր, պտղատու հող կստեղծեն նոր մասնակիցների համար, ովքեր կկարողանան վերագործարկել տնտեսությունը: Դրա փոխարեն մեզ սպասում են արտադրողականության շարունակական անկում և ՀՆԱ-ի իրական աճ՝ հսկա պարտքերի բեռի տակ:

Երբ տնտեսության խթանման միջոցները ավարտվեն, ինչպես շուկաները, այնպես էլ՝ զբաղվածության ոլորտը, շատ բացասական ազդեցության կենթարկվեն: Շատ երկրներում բյուջետային ծախսերը՝ ուղղակի և անուղղակի վարկավորումը, պարտքերն ու գրանտները, կգերազանցեն ՀՆԱ-ի 50%-ը: Պետությունը կարևոր ձայն կունենա մասնավոր ընկերությունների տնօրենների խորհրդում: Կառավարությունները մշակում են նոր կանոնակարգեր հարկատուների գումարի հաշվին «տնտեսությունն ու աշխատատեղերը» փրկելու համար:

COVID-19 համաճարակի և ապագայում մեզ սպասվող ցանկացած այլ վիրուսի հսկա ազդեցությունը առօրյա կյանքի ու տնտեսության վրա և մեր վերաբերմունքը այս ճգնաժամին էլ ավելի մեծ ռիսկեր են պարունակում: Հենց դրանում է մեր իրավիճակի մեծ հեգնանքը: Լավագույն դեպքում մենք կկանգնեցնենք շուկայական տնտեսությունը, վատագույն դեպքում՝ այն կփոխարինենք պետական կապիտալիզմով: Այդ մոդելը երբեք չի հանգեցնի սպասվող հաղթանակի, քանի որ բաց շուկան անհրաժեշտ է գների օպտիմալ ձևավորման, ապրանքների բաշխման, նորարարությունների ներդրման և նույնիսկ ժողովրդավարության համար:

Արտադրության տեղայնացումը, «իմ երկիրը ամենակարևորն է» գաղափարը և պետական կապիտալիզմը միասին վերցրած հսկա բացասական ազդեցություն ունեն տնտեսական աճի, զբաղվածության և, առհասարակ, սոցիումի կառուցվածքի վրա: Կորոնավիրուսային ճգնաժամի դեպ պայքարի այս տեսակը փակուղային է, քանի որ հանգեցնում է նեղամիտ, հետամնաց և նոստալգիկ թեորեմի, թե ամեն երկիր կարող է ինքնուրույն իր ճամփան հարթել: Որպեսզի հաղթահարենք և համաճարակը, և նման ռիսկերը նաև հետագայում , պետք է ոչ թե լոկալիզացիա, այլ՝ ավելի գլոբալիստական մոտեցում:

Sirarpi Telimyan • BizNet.am Media ReporterՍիրարփի Թելիմյան ∙ BizNet.am մեդիա բլոգի հոդվածագիր

ℹ Սիրարփին ֆրիլանս լրագրող է, արդեն 10 տարի լուսաբանում է բիզնես և տուրիստական ոլորտի վերլուծական թեմաներ տարբեր լրատվական և վերլուծական ռեսուրսների համար

☑ Twitter ☑ Linkedin

Հոդվածի թեման՝
Կենսակերպ · Մարդիկ

Comments are closed.